ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Մենք 1975-1976 թթ. քարտեզներ չունենք». Արխիվի նախկին տնօրենն արձագանքում է Տիգրան Ավինյանին
21:35, 20.01.2021 | mamul.am
3482 | 0

Ազգային ժողովում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը տեղի է ունենալու 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա: ArmLur.am-ը փորձել է պարզել՝ ինչ քարտեզների մասին է խոսքը և որքանով է այն ձեռնտու հայկական կողմին: Սակայն պարզվում է՝ անգամ Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանն որևէ պատկերացում չունի այդպիսի քարտեզի առկայության մասին և անգամ չի էլ տեսել այն: «Ես այդ քարտեզից տեղյակ չեմ: Իմ իմացած քարտեզները, որոնք մենք ստացել ենք, 1944, 45, 46 թվականների քարտեզներ են, եթե անկեղծորեն ասեմ: Իսկ Ավինյանի ասած քարտեզներից ես տեղյակ չեմ և մենք չենք ունեցել: Երբ ես ժամանակին դիմել եմ Ռուսաստանի Դաշնությանը, ինձ ուղարկել են նշված ժամանակների քարտեզները: Մենք չունենք էլ այդպիսի քարտեզներ. ընդգծենք՝ խոսքը դպրոցական քարտեզների մասին չէ», – նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր