Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.96, EUR 640.20, RUB 7.08, GBP 736.03
+1 °C, +1 °C ... +3 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Էժան դիվիդենտներ հավաքելը խորհրդարանական ընդդիմության համար դարձել է նպատակ». Լյովա Եղիազարյան
01:05, 21.01.2021

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարությանը հարցուպատասխանի ժամանակ մի քանի անգամ ակնարկ եղավ, որ հարցեր կան, որոնք չպիտի բարձրաձայնել, բայց ապարդյուն։
Էժան դիվիդենտներ հավաքելը խորհրդարանական ընդդիմության համար դարձել է նպատակ։
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը հաստատ իմանալով, որ «Հայաստան» հիմնադրամի՝
պետբյուջե փոխանցած գումարը ինչի վրա է ծախսվել, որը չի կարելի ամբիոնից հայտարարել, հարց է տալիս։
Հասկանալով, որ գերիների մասին անընդհատ խոսելը խանգարում է վերադարձի գործընթացին, հարցը անընդհատ կրկնում էին։
Տպավորությունս մեկն է. արտաքուստ մերժելով արտահերթ ընտրությունները, պահանջելով վարչապետի հրաժարականը, ընդդիմությունը պատրաստվում է նրան՝ օգտագործելով ամբոխավարական հռետորաբանությունը, ջահանդամը թե պետության համար այն վտանգավոր է։
Էստեղ են ասել` դավեն նստած, կուզեկուզ են ման գալիս»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր