ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ենթատեքստով ուզում է հասկացնել, թե պահած-չպահած՝ մի հաշիվ էր». Դերենիկ Մալխասյան
23:30, 20.01.2021 | mamul.am
3542 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը՝ որպես Շուշին կորցնելու արդարացում, ԱԺ-ում ասում է, թե Արցախի հարցի կարգավորման բոլոր տարբերակներում Շուշի պետք է վերադառնային ադրբեջանցի փախստականները, որոնք ԽՍՀՄ տարիներին մեծամասնություն են կազմել։ Այսինքն, ենթատեքստով ուզում է հասկացնել, թե պահած-չպահած՝ մի հաշիվ էր, եթե փախստականները վերադառնային։
Նախ, ի տարբերություն ԽՍՀՄ տարիների Շուշիում ազգությամբ հայ բնակիչները անհամեմատ շատացել էին, ուստի ոչ ոք այդ բնակիչներին դուրս չէր անելու, որ ադրբեջանցիները գային։
Երկրորդ անգամ, եթե մեծամասնություն էին կազմելու՝ հետո ին՞չ։ Եթե տարածքների պատականելիությունը էթնիկ կազմով որոշվեր, ապա Վրաստանը վաղուց Ջավախքը տվել էր հայերին, իսկ Մառնեուլը՝ ադրբեջանցիներին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր