ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հայաստանը պարտվեց այս պատերազմում, քանզի Ադրբեջանը ավելի ինքնիշխան է». Ս. Ասլիկյան
00:00, 21.01.2021 | mamul.am
3455 | 1

Սասնա ծռերի համակիր Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև ստորագրվել է «Իսլամաբադի հռչակագիր», որը կապահովի համագործակցության խորացում բազմաթիվ ոլորտներում՝ առաջին հերթին քաղաքական, տնտեսական, խաղաղության և անվտանգության ամրապնդման ոլորտներում:
Ադրբեջանը սերտ միջպետական, ռազմաշուկայական կապերի մեջ է Իսրայելի, Ռուսաստանի, Իրանի, Ուկրաինաի և Բելառուսի հետ: Նա վարում է նաև բազմավեկտոր քաղաքականություն` ի շահս յուր պետական նպատակների:
Իսկ Հայաստանը ի՞նչ է անում.
Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո, վարում է ինքնաիզոլացման արտաքին քաղաքականություն՝ հանձնելով սեփական անվտանգության ողջ երաշխավորության սպեկտորը Ռուսաստանին:
Հայաստանը` երրորդ աշխարհի երկրների հետ, մշտական պաշտպանել Է Ռուսաստանին, ՄԱԿ-ում բոլոր քվեարկությունների ժամանակ` ընդդեմ աշխարհի մեծամասնության:
Հայաստանը մերժել է ռազմական համագործակցության առաջարկներ` ԱՄՆ֊ի, Իսրայելի և չի նախաձեռնել տվյալ որորտում հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլեր այլ շահագրգիռ պետությունների հետ:
Հայաստանը հրաժարվել է իր քաղաքական անցյալից, հանձինս` առաջին հանրապետության քաղաքական ժառանգությունից և միջազգային հայանպաստ պայմանագրերից՝ այդպիսով մնալով բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդության տրամաբանության մեջ՝ կառուցել է իր արտաքին քաղաքականությունը այդ կոնտեքստում:
Հայաստանը չի արել ոչ մի քայլ, որպեսզի միանա հակաթուրքական կոալիցիաներին, հանձինս պատերազմի օրերին չի դիմել այդ պետություններին համագործության առաջարկով:
Մենք պարզապես պետք է գիտակցենք մի բան. Հայաստանը պարտվեց այս պատերազմում, քանզի Ադրբեջանը ավելի ինքնիշխան է, և վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն: Դա էր մեր ողբերգության գլխավոր պատճառը: Եվ ճիշտ այդ պատճառով արցախյան երկինքն ամենավճռորոշ պահին մնաց բաց, իսկ բանակը թերզինված:
Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, հասարակական նախաձեռությունները և պարզապես սովորական ՀՀ քաղաքացիները, որոնք չեն գիտակցում այս պարզ իրականությունը, չունեն Հայկական պետականության ապագայի որևէ տեսլական»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր