Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.36, EUR 633.20, RUB 7.07, GBP 731.18
0 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Գևորգ Պետրոսյանը չի մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին. գուցե Ծառուկյանի որոշո՞ւմն է. «Հրապարակ»
09:40, 21.01.2021

«Հրապարակ»-ը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո ԲՀԿ-ն մերժում էր Փաշինյանի մասնակցությամբ ցանկացած նիստ՝ թե «դավաճան» իշխանության հետ կարող են մեկ հարց քննարկել՝ Փաշինյանի հրաժարականի և անցնցում իշխանափոխության։ Սակայն երեկ արդեն որոշ պատգամավորներ մասնակցում էին կառավարության հետ հարցուպատասխանին։ Գևորգ Պետրոսյանին, որը չէր մասնակցում նիստին, հարցրինք՝ Փաշինյանն այլևս դավաճան չէ՞, ինչո՞ւ է ԲՀԿ-ն մասնակցում։

«Ես, հարգելով իմ գործընկերների որոշումն ի կատար ածելու վարվելակերպը, չեմ կարող չհամաձայնել Ձեր հարցադրման հետ։ Եթե մենք ասում ենք, որ այսինչ մարդը պետական դավաճան է, ապա չեմ կարծում, որ նրա հետ ինչ-որ հարց պիտի ունենանք քննարկելու։ Դա է պատճառը և ի թիվս՝ առողջական խնդիրները, որ ես չեմ մասնակցում։ Ո՞ւմ հարց տամ՝ դավաճանի՞ն, ինչքանո՞վ է հավաստի իր պատասխանը, ինչքանո՞վ է երաշխավորված, որ իր պատասխանը բխելու է պետական շահից»։

Գուցե Գագիկ Ծառուկյանի՞ որոշումն է։ «Որևէ մեկի հետ այդ թեմայով քննարկում չեմ ունեցել, բայց ենթադրում եմ՝ գործընկերներս ընդամենը մասնակցել են հերթական նիստին։ Ես անձամբ այդ մարդուն ԱԺ-ում տեսնելու ցանկություն չունեմ, մարդ, ում պատճառով հազարավոր մարդիկ զրկվեցին կյանքից, տասնյակ հազարները հաշմանդամ դարձան, հողերը տվեցինք, մի քանի հազար երեխա էլ անհետ կորած են, գնամ ըտենց մարդուն ի՞նչ հարցնեմ, թե ինքը ինչ է պատրաստվում անել տրանսպորտի աշխատանքը բարելավելու ոլորտո՞ւմ, բա ամոթ չի՞»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր