ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պսևդո-հեղափոխականները կորցնում են իրենց միակ ռեսուրսը». Վահե Դավթյան
22:05, 21.01.2021 | mamul.am
3099 | 1

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռումպացված ու ձախողված ռեժիմը խուճապի մեջ է։ Պետական կառավարման համակարգն այլևս ոչ թե դիմադրում է, այլ պարզապես դադարել է գոյություն ունենալ։ Անվտանգային խորքային ճգնաժամին գումարվել են տնտեսական կոլապսի ու սոցիալական աղետի առավել քան շոշափելի ռիսկերը։

Մեր աչքի առաջ իր մահկանացուն է կնքում թավշյա պոպուլիզմը՝ իր բոլոր տխմար սահմանումներով ու սիմվոլներով։ Այսպիսով, պսևդո-հեղափոխականները կորցնում են իրենց միակ ու գլխավոր ռեսուրսը։

Ստեղծված իրավիճակում հակաճգնաժամային կառավարության ձևավորումը դառնում է օրվա հրամայական։ Չկա այլ ուղի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր