ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«ՀՀ քաղաքացիների հասցեին որևէ հանգամանքում չի կարելի վիրավորական արտահայտություն հնչեցնել». ԲՀԿ-ական պատգամավոր
12:00, 21.01.2021 | mamul.am
3202 | 2

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ-ական Շաքե Իսայանը, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ ԲՀԿ-ն չի մասնակցում «Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցերին, ասաց. «Ես ձեզ վստահաբար ասում եմ, որ գուցե մեր ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ մենք անձամբ մասնակցություն չենք ունեցել, բայց մեր մարզային կառույցների ներկայացուցիչներն ու համակիրները բոլոր հանդիպումներին ներկա են լինում»:

Շաքե իսայանը հավելեց, որ ԲՀԿ օրակարգում որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղյակ կպահեն՝ նշելով, որ որևէ պառակտում 17 ուժերի ներսում չկա:

«Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի հայտարարությանը՝ Վազգեն Մանուկյանի արտահայտության վերաբերյալ, ես կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ, այո՛, մեր կուսակցության դիրքորոշումը հետևյալն է՝ ՀՀ քաղաքացիներին որևէ հանգամանքում չի կարելի որևէ վիրավորական արտահայտություն հնչեցնել»,- ընդգծեց Իսայանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր