ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Որ անարդար էր լինելու, դա գիտեի, բայց որ այս կարգի, չէի պատկերացնում». Ալբինե Մանուկյան
12:30, 21.01.2021 | mamul.am
3986 | 0

Արագածոտնի մարզի Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի թեկնածու Ալբինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արագածոտնի մարզի Սասունիկի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում այսօր տնօրենի ընտրություն է, ես նույնպես մասնակցում եմ այդ ընտրությանը: Իր թեկնածուն ևս ունի վարչության պետը (թեպետ երկուսն էլ իր թեկնածուներն են, հզոր է խաղում), ով մի քանի ամիս առաջ եղել է այդ դպրոցի տնօրենը: Որ անարդար էր լինելու, դա գիտեի, բայց որ այս կարգի, չէի պատկերացնում: Ինձ խորհրդի անդամներից մեկը, ով որպես ծնող է ընտրվել ու գեղապետի մարդն է, առաջարկում է հանել թեկնածությունս, քանի որ անցնելու է Իսրայելյան Անահիտը: Հիմնավորեմ՝ ինչու ինքը. իր ամուսինը նախկինում գեղապետի մրցակիցն էր, ուժեղ մեջք ուներ հանրապետականներն ու բնականաբար հիմա էլ: Այդ հիմքով գյուղապետը գնացել է փոխզիջումների, որ մնա գեղապետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր