ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի արտաքսումը՝ ներքին անվտանգության նախարարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, հայտարարել է գերատեսչությունը: «2021 թվականի հունվարի 22-ից սկսած՝ ներքին անվտանգության նախարարությունը 100 օրով կդադարեցնի քաղաքացի չհանդիսացող անձանց տեղահանումը, որոնք պետք է արտաքսվեին՝ միգրացիոն օրենսդրության կատարման արդար և արդյունավետ համակարգ ապահովելու համար։ Առաջնահերթ ուշադրություն է դարձվում ազգային անվտանգության, սահմանների անվտանգության և հասարակական անվտանգության պաշտպանությանը»,- ասված Է հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ միջոցառումը նախարարությանը թույլ կտա ռեսուրսներ ուղղել երկրի ամենահրատապ խնդիրների լուծմանը։ |