ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Դուրս է գալիս, որ պարտությունն ընդունելով՝ չենք կարողանում վերադարձնել ռազմագերիներին». Էդմոն Մարուքյան
13:00, 21.01.2021 | mamul.am
3721 | 0

«Երբ որ հայտնի է դարձել, որ վարչապետը գնալու է Մոսկվա՝ եռակողմ հանդիպման, դարձել է հանրային քննարկման առարկա, որ օրակարգը պետք է լինի ռազմագերիների վերադարձը, և վարչապետը վերահաստատել է, որ գնում է այդ օրակարգով: Հիմա գնացել է, չի ստացվել լուծել վերադարձի հարցը…»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այլևս չեն պատրաստվում լռել:

«Պետք է աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ և հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, անգամ սանկցիաներ կիրառվեն, որ վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին: Այլապես դուրս է գալիս, որ պատերազմից հետո մենք, մեր պարտությունն ընդունելով, փաստաթուղթ ստորագրելով, փաստաթղթի բոլոր կետերն իրացնելով, ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետը չենք կարողանում իրացնել»,- նկատեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր