ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Չասացիք, որովհետև այլևս չեք կարող ասել այդ խոսքերը». Ժաննա Ալեքսանյան
17:30, 21.01.2021 | mamul.am
4123 | 1

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովում վարչապետի երեկվա արտահայտած մտքերը գերիների խնդրով, մեղմ ասած, հուսահատեցնող է: Փնտրել նվաճումներ այնտեղ, որտեղ միայն ողբերգություն է, արտասուք և տառապանք: Արդեն հրապարակվել են փաստացի տվյալներ, որ վարչապետը սխալ է, բայց սա այնքան անկարևոր հարց է և քննարկելն անգամ բարոյական չէ: Վարչապետի ելույթը լսում են նաև գերության մեջ գտնվող անձանց ընտանիքները և ինչ են տալիս նրանց այդ թվերն ու փաստերը: Գերիներն ադրբեջանցիների ձեռքում են հենց այս պահին և մի հուսադրող խոսք անգամ չասվեց այդ մարդկանց, գոնե ձեր ավանդական՝ սիրում ու խոնարհվում եմ: Չասացիք, որովհետև այլևս չեք կարող ասել այդ խոսքերը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր