ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
#COVID_19-ի դեմ պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ
16:45, 21.01.2021 | mamul.am
4519 | 0

Առայժմ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերից մահվան որևէ դեպք չի գրանցվել։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիանջելա Սիմաոն։

«Մենք ունենք պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվում է շուկայում։ Դա Pfizer-ն է: Եվ մենք, այս պահին օգտագործվող պատվաստանյութերից մահվան որևէ դեպք չենք արձանագրել»,- ասել է նա։

ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ արձանագրվել են մի քանի կողմնակի բարդություններ, օրինակ՝ անաֆիլակտիկ շոկ, իսկ որոշ պատվաստվածների մոտ լուրջ ալերգիաների նկատմամբ հակվածություն է նկատվել: Սիմաոն պարզաբանել է, որ նման իրավիճակում անհրաժեշտ է բժշկական հաստատություններում հսկողության տակ պատվաստվել:

Ներկայում ԱՀԿ-ի մասնագետները գնահատում են կորոնավիրուսի դեմ ևս 12 դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր