ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սխալ ձևակերպում կլինի, եթե ասեմ, որ ձգտում եմ այդ պաշտոնին». Մարուքյանը՝ վարչապետ լինելու մասին
14:15, 21.01.2021 | mamul.am
2083 | 2

Այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ի պատասխան հարցին, թե կարո՞ղ է լավ վարչապետ լինել, ասաց. «Սխալ ձևակերպում կլինի, եթե ասեմ, որ ձգտում եմ այդ պաշտոնին: Ցանկացած քաղաքական ուժ իր գործունեության մեջ պետք է կարողանա շուրջն այնպիսի իրավիճակ և հանրային աջակցության մթնոլորտ ստեղծել, որի արդյունքում կստանա համապատասխան լծակներ և գործիքակազմ ու կսկի իրացնել այդ ծրագրերը»: Մարուքյանը հիշատակեց իր ներկայացրած ճանապարհային քարտեզը և նշեց, որ եթե լինի կոնսենսուս քաղաքական ուժերի կողմից, որ ճանապարհային քարտեզի 14 կետերն իրենք իրականացնեն, ապա ԼՀԿ-ը պատրաստ է ստանձնել այդ բեռը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր