ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մադրիդում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 4-ի
14:25, 21.01.2021 | mamul.am
7427 | 0

Մադրիդի կենտրոնում՝ եկեղեցուն պատկանող շենքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հոգևորական է մահացել, հինգշաբթի առավոտյան հայտնել է Մադրիդի արքեպիսկոպոսությունը:

«4-րդ զոհը 36-ամյա հոգևորական Ռուբեն Պերես Այալան է։ Նա մահացել է հինգշաբթի օրը՝ ծանր վնասվածքների և ներքին արյունահոսության հետևանքով»,- ասված է հայտարարության մեջ:

Չորեքշաբթի հզոր պայթյուն է տեղի ունեցել Մադրիդի կենտրոնում գտնվող տանը, որտեղ ապրում են Virgen de la Paloma եկեղեցու քահանաները: Նախնական վարկածի համաձայն՝ գազի պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի վաղ հաղորդվել Էր 3 զոհի և 11 վիրավորի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր