ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային». թուրք գեներալ
18:25, 21.01.2021 | mamul.am
5110 | 0

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից, այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար անընդունելի է ռուս-թուրքական գործարքը ռուսական S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։

Ըստ Փեքինի՝ ԱՄՆ նոր վարչակազմի համար առաջիկա ժամանակաշրջանում S-400-ների հարցը ամենաառացնքայիններից է լինելու։ Անդրադառնալով Բլինքենի S-400-ների մասով հայտարարություններին՝ թուրք գեներալն ասել է․ «Բայդենի վարչակազմը, դեռ չանցած իր պարտականություններին, արդեն սպառնում է Թուրքիային»։

Թուրք գեներալը «Sputnik» լրատվամիջոցի հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ պետքարտուղարի պաշտոնին հավակնող Բլինքենը Թուրքիային անվանել է «այսպես կոչված դաշնակից, որը գտնվում է միևնույն ուղեծիրում ԱՄՆ-ի հակառակորդների հետ»։

Նա ուշադրություն է հրավիրում Բլինքենի ելույթի այն հատվածի վրա, որտեղ ասվում է. «Թուրքիան այնպիսի դաշնակից է, որը երբեմն չի գործում այնպես, ինչպես դա պիտի անի և ակնհայտ է, որ դա շատ լուրջ խնդիր է մեզ համար»։

Փեքինը նշում է նաև, որ սրանով ԱՄՆ-ի նոր վարչակազմը ցանկանում է տեսնել այնպիսի Թուրքիա, որը կենթարկվի Վաշինգտոնին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր