ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նիկոլ Փաշինյանը ստել է». Ռոբերտ Հայրապետյան
14:35, 21.01.2021 | mamul.am
5714 | 0

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած։

Գերիների ամենամեծ թվով վերադարձն արձանագրվել է 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին։ ԿԽ 1996-ի մայիսի 10-ի հաղորդագրությունը 109 անձի մասին է։

1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։

Անգամ, եթե Ստախոսի ասածը դիտարկենք խաղաղ պայմաններում գերեվարված անձանց վերադարձի համատեքստում, այս դեպքում նա ևս ստում է:

1997-ից հետո, շուրջ երեք տարի դադարից հետո վերսկսվել է շփման գծից այն կողմ հայտնված զինվորականների և քաղաքացիականների հայրենադարձումը։ 2000-ականներից սկսած տեղի է ունեցել 55 անձի վերադարձ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր