ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ամանորի և Սուրբ ծննդյան ոչ աշխատանքային օրերը կկրճատվեն․ նախագիծ
14:55, 21.01.2021 | mamul.am
4903 | 0

«Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է ներկայացվել քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: «Նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ»,- նշված է տեքստում: Այսպես, առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են հունվարի 1-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր