ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կերած իկրաները, այլև շատ այլ բաներ եմ ներկայացրել հանրությանը». Նարեկ Սամսոնյան
16:10, 21.01.2021 | mamul.am
3267 | 1

«Ես հայտնվել եմ դատարանում մի պատճառով, որովհետև հրապարակային հակադրվել եմ Նիկոլ Փաշինյանին, որ ոչ միայն կերած իկրաները, այլև շատ այլ բաներ ներկայացրել եմ հանրությանը, որ ապագայում Շուշի հանձնողն ինչպիսի ախորժակ ունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ շարունակելու է հայտարարություններ անել:

«Ավելին, ես այսօր պատրաստվում եմ հայտարարությամբ հանդես գալ, որտեղ բացառապես ներկայիս քաղաքական իրավիճակն է լինելու»,- հավելեց նա:

Հիշեցնենք, ավելի վաղ Սամսոնյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կիլոգրամը 3 հազար դոլարով սև խավիար է գնում դստեր համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր