Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 526.97, EUR 643.96, RUB 7.16, GBP 746.93
+4 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր
17:45, 21.01.2021

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր