ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի
19:25, 21.01.2021 | mamul.am
2716 | 0

ՀՀ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացնում է. «Ի պատասխան լրատվամիջոցներում այս թեմայով գրառման.

Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը»:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի հայցը, անվավեր ճանաչել նրան պաշտոնից ազատելու՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանը և նրան վերականգնել նախկին աշխատանքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր