Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.36, EUR 633.20, RUB 7.07, GBP 731.18
+2 °C, 0 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկայում այս իշխանության պահպանման դեպքում». թուրքագետ
19:55, 21.01.2021

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկա ամիսներին, եթե իշխանության մնաց ՀՀ ներկայիս վարչապետը և իր իշխող թիմը։
1. Հայաստանում տնտեսական խորը ճգնաժամ. տեղական տնտեսվարողների (և հատկապես՝ արտադրողների) բիզնեսի կոլապս, բյուջեի կրճատում։
2. Սյունիքի թուլացում և աստիճանական հայաթափում, արդյունքում՝ Սյունիքի վերածում Աջարիայի՝ թուրքական շրջանի։
3. Հայկական բանակի կրճատում, այսինքն, ինքնապաշտպանության գլխավոր մեխանիզմի վերացում։
4. Հայաստանի անխուսափելի ներքաշում տարածաշրջանային մեծ պատերազմում, որի դեպքում մենք պաշտպանվելու ոչ մի շանս չունենք, քանի որ բանակ չենք ունենա։ Այլ բառերով՝ նոր ցեղասպանություն։
5. Հայաստանից զանգվածային արտագաղթ։
Այս ամենից կարելի է խուսափել, եթե Հայաստանի պետությունը զավթած իշխող թիմը հեռացվի և Հայոց պետականությունը նորից կառուցվի։
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր