ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Թուրքիան 50 միլիոն դոլար կներդնի Ղարաբաղում տեքստիլ գործարաններ կառուցելու համար
20:20, 21.01.2021 | mamul.am
6446 | 0

Միայն նախնական փուլում թուրքական ընկերությունները մտադիր են ներդնել 50 միլիոն դոլար՝ Ղարաբաղում տեքստիլ գործարաններ կառուցելու համար: Այս մասին Բաքվում հայտարարել Է TÜMKIAD -ի (Թուրքիայի գործարարների միության վարչություն) ներկայացուցիչ Իլհամի Օզթյուրքը։
Նա նշել է, որ TÜMKIAD-ն աշխատում է շատ ոլորտներում, սակայն առաջին ներդրումները կատարվելու են հենց տեքստիլ արդյունաբերության մեջ։
Օզթյուրքի խոսքով՝ Ադրբեջանում քննարկումներից հետո կընտրվեն շրջանները՝ հետագա աշխատանքի համար։
Բաքվում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի պատվիրակության և ադրբեջանցի ներկայացուցիչների միջև քննարկվել է Ղարաբաղում վերականգնողական աշխատանքների, այնտեղ ապրող մարդկանց զբաղվածության ապահովման հետ կապված հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը հուշագիր են ստորագրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր