ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Աշտարակում սպանել են 19-ամյա երիտասարդի
20:45, 21.01.2021 | mamul.am
4109 | 0

Աշտարակում վիճաբանությունն ավարտվել է 19-ամյա երիտասարդի սպանությամբ։ Հունվարի 21-ին՝ ժամը 13․50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության մի երիտասարդի են տեղափոխել, որը ճանապարհին մահացել էր։

Պարզվել է, որ ժամը 13․30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի կրծքավանդակին ու որովայնին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր