ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Շիշ բռնողի» փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել
21:50, 21.01.2021 | mamul.am
3576 | 0

«Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան Սարալանջի փողոցում ծեծել էր ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։
Մասնավորապես, քննիչն ավտոմեքենայի անսարքության պատճառով փորձել է հեռացնել այն ճանապարհի երթևեկելի մասից, ինչը դուր չի եկել Շատվորյանին ու բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ։ Միջադեպի ժամանակ Շատվորյանը համարվել է զորակոչված՝ ծառայության, բայց մեքենայով ու այլ անձանց ուղեկցությամբ իրականում շրջել է Երևանում։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը չի մանրամասնում, թե ովքեր են մեղադրյալները և ինչ կարգավիճակ ունի հայտնի շիշ բռնողի փեսան, ումից սկսվել է միջադեպը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր