«Շիշ բռնող» ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի քրոջ ամուսինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան Սարալանջի փողոցում ծեծել էր ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը չի մանրամասնում, թե ովքեր են մեղադրյալները և ինչ կարգավիճակ ունի հայտնի շիշ բռնողի փեսան, ումից սկսվել է միջադեպը։ |