ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Խնդրի լուծման ուղիղ ճանապարհը գլխավոր մոդերատոր Վլ․ Պուտինն է»․ Լևոն Շիրինյան
01:05, 22.01.2021 | mamul.am
5149 | 1

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհրաժեշտ է, որ Համահավաք հայությունն աշխարհում՝ ատամները սեղմած, այսօրվանից սկսի գործել որպես Համահայկական Ցանցային պետություն։ Նույն հայությունը պիտի գիտակցի, որ Հայաստան պետությունն այսօր առավել քան կարիքն ունի ազգային խնամակալության ու օժանդակության:
Ու գործողությունների օրակարգի առաջին քայլ դիտի հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձը պանթյուրքիստական Ադրբեջանից:
Խնդրի լուծման ուղիղ ու արդյունավետ ճանապարհը, անշուշտ, գլխավոր մոդերատոր, ՌԴ նախագահ Վլ. Պուտինն է, որի մատի շարժումն անգամ բավարար է մարդասպան ու ռազմական հանցագործ Ի. Ալիևին կարգի հրավիրելու համար:
Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է սկսել ստորագրահավաք աշխարհասփյուռ հայությունից ու բարի կամեցողության մարդկության միջավայրում:
Շարժվե՛ք պարոնայք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր