ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ալիևը հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք». Շուշիի քաղաքապետ
23:00, 21.01.2021 | mamul.am
4338 | 0

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ միակողմանի կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արված հայտարարությամբ թշնամու ջրաղացին ջուր է լցվում, այնպես, ինչպես միշտ եղել է։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», նման հայտարարություն անողն իր խոսքերին մինչև վերջ պետք է տեր կանգնի, որպեսզի մինչև վերջ ապացուցի, որ այդպես է։ Բայց երբ հայտարարում է, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով է բնակեցված եղել, մի քիչ հետ չի նայում, որ 70 տարի է այդպես եղել, իսկ դրանից հետո Շուշիի բնակչության մեծամասնությունը հայկական է եղել։ 1920 թվականին, երբ մահմեդականները կազմակերպել են Շուշիի ջարդը, այդ ժամանակվանից սկսել է հայաթափվել։ Խորհրդային Միության շրջանում, մասնավորապես՝ 1960-1972 թվականներին և այն ժամանակ, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը, ավելի շատ է հայաթափվել։ Սա մի քաղաքականություն էր, որը վարում էր Ադրբեջանը։ Միշտ էլ ադրբեջանցիները ձգտել են միակողմանի ադրբեջանական տեսնել հայկական Շուշի քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր