ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Վահան Քերոբյանը կեղծել է իր կենսագրությունը. DataLeaks
23:45, 21.01.2021 | mamul.am
10139 | 0

Թելեգրամի DataLeaks ալիքը գրում է. «Կառավարության կայքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կենսագրությունում նշված է, թե Menu Group UK անգլիական ընկերության տնօրեն է աշխատել մինչև 2020 թվականը, այսինքն, փորձել է ցույց տալ, թե իբր նախարար նշանակվելու պահին ինքը չի հանդիսացել առևտրային ընկերությունում տնօրեն:

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 2020 թ-ի նոյեմբերի 26-ին: Օրենքն արգելում է նախարարին զբաղեցնել այլ պաշտոնն, իսկ այդ պահանջի խախտումն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն, ընդհուպ՝ պաշտոնազրկում:

Սակայն DataLeaks-ի անգլիական աղբյուրներից ստացված փաստաթղթերը (հրապարակվում են հաջորդիվ) փաստում են, որ Վահան Քերոբյանը անգլիական ընկերության տնօրենի պաշտոնից ազատվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2021 թվականի հունվարի 11-ին: Այդ ընկերության նոր տնօրեն է նշանակվել Շվեյցարիայի քաղաքացի Հայկ Քարամյանը:

Այսպիսով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շուրջ 2 ամիս խախտել է Հանրային ծառայության մասին օրենքը, որի հիման վրա կոռուպցիայի հանձնաժողովը պարտավոր է հարուցել վարույթ և կիրառել պատասխանատվություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր