Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 526.45, EUR 640.37, RUB 7.16, GBP 745.61
0 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Զորացրվածների զինգրքույկներում չեն ամրագրում պատերազմին մասնակցած լինելու փաստը․ «Հրապարակ»
09:45, 22.01.2021

«Հրապարակը» գրում է. «Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։ Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից և չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։ Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր