ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Խնդիրը բոլորովին նրանում չէ, որ Փաշինյանը կասկածի տակ դրեց բերդաքաղաքի հայկական ժառանգությունը». Բորիս Նավասարդյան
11:20, 22.01.2021 | mamul.am
4890 | 1

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի որ Շուշիի թեմայով վարչապետի ասածը լայն քննարկման առարկա դարձավ, իմ կարծիքն էլ հայտնեմ դրա վերաբերյալ: Խնդիրը բոլորովին նրանում չէ, որ Փաշինյանը կասկածի տակ դրեց բերդաքաղաքի հայկական ժառանգությունը. այդպիսի ենթատեքստ տեսնելու փորձերը հիմնազուրկ են: Իրական խնդիրը նրանում է, որ իր արտահայտությամբ վարչապետը հավասարության նշան դրեց ադրբեջանական բնակչության մեծամասնությամբ Շուշիի Արցախի մաս լինելու և քաղաքը ադրբեջանական տիրապետության տակ անցնելու միջև: Թեև արդեն սովորական բան է դարձել, որ Փաշինյանի ելույթներից հետո իմքայլականները ստիպված են բացատրություններ փնտրել իր ասածներին, այդ հավասարության նշանին դժվար կարողանան ողջամիտ մեկնաբանություն գտնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր