ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Բայդենի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցույց տրվող օգնությունը»․ Բլինքեն
11:30, 22.01.2021 | mamul.am
5205 | 0

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը՝ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումներից հետո, գրավոր պատասխաններով իր աջակցությունն է հայտնել ամերիկյան ֆինանսավորմանը՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ անվտանգության ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի պահանջները բավարարելուն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

«Մենք ողջունում ենք պետքարտուղար Բլինքենին, որն աջակցում է Հայաստանի անվտանգությանն ու Արցախի պաշտպանությանը,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: - Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ ԱՄՆ-ի անտարբերությունից մի քանի ամիս անց մենք անհամբերությամբ սպասում ենք Բայդեն-Հարիսի վարչակազմի կառուցողական և պատասխանատու փոխգործակցությանը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի և մեր կոալիցիայի բազմաթիվ գործընկերների համար»։
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների բռնկման ֆոնին՝ վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում օգնությունն Ադրբեջանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր