Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+6 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում». Հայկ Մամիջանյան
11:50, 22.01.2021

«Գագիկ Ջհանգիրյանի անցյալը, նրա օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում: Խնդիրն այն է, որ կառավարությունը փոխանակ գերիներին հետ բերի, հրատապ կարգով կալանքի դատարանների օրինագիծ ա անցկացնում, ԲԴԽ-ի նոր անդամի թեկնածություն առաջարկում: Էս պահին Նիկոլի մտքին ա՝ մենակ մեկին փորձի համոզել, որ Շուշին հայկական քաղաք չէր, որ երկրի թիվ մեկ պրոբլեմն ընդդիմադիրներն են, որ էն հիմար օրինագծերը, ապաշնորհ կառավարումը կարևոր չեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

ԱԺ-ի դիմաց հավաքվածները պահանջում են Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին չընտրել ԲԴԽ անդամ: Նիստը ժամը 12:00-ին է:

Բողոքի ակցիա՝ Աժ-ի դիմաց
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր