Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+6 °C, -1 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է 2021 թվականի առաջին թողարկման դոլարային պարտատոմսերը
12:00, 22.01.2021

IDBank-ը սույն թվականի հունվարի 22-ին կթողարկի AMANLBB2CER7 տարբերակիչ ծածկագրով պարտատոմսերը։ 2021 թվականի առաջին թողարկման անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն դոլար։ Պարտատոմսերի ժամկետայնությունը 30 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ։

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2021 թվականի հունվարի 22-ից մինչև2021 թվականի ապրիլի 21-ը ներառյալ, որից հետո ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ, որից հետո IDBank-ից ձեռք բերված պարտատոմսերն անմիջապես կարտացոլվեն Idram&IDBank հավելվածում: Պարտատոմսերը տեսնելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրել նոր՝ «Պարտատոմսեր» ենթաբաժինը, որտեղ ներկայացված է պարտատոմսերի վերաբերյալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը, պարտատոմսերի մարման օրը։ Այսինքն՝ հաճախորդները հնարավորություն ունեն ավելի ճկուն կառավարելու իրենց միջոցները։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ։

Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 05 հունիս 2020 թվ. Թիվ 1/291 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր