ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
Ռուսաստանն ու Իսրայելը քննարկում են #COVID_19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը
17:20, 22.01.2021 | mamul.am
4075 | 0

Ռուսաստանն ու Իսրայելը քննարկում են պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել Է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը:

«Այդ հարցը չի հանվել օրակարգից. քննարկվում է պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը։ Թե ինչ պատվաստանյութ կլինի, ես այժմ չեմ նշի, որովհետև այն դեռևս բանակցությունների փուլում է։ Հնարավոր են բազմաթիվ տարբերակներ»,- ասել է Վիկտորովը։
Դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր