ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Փորձում են վարձահատույց լինել Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար». Արսեն Բաբայան
12:35, 22.01.2021 | mamul.am
2549 | 0

«Այն դեպքում, երբ ունեք բազմաթիվ գերիներ, որոնց անուններն անգամ չգիտեք, հավաքվել եք, ԲԴԽ անդամներ եք ընտրում: Նույնիսկ չխոսենք թեկնածուների անձերից, թեև էնտեղ մի անձ կա, որ, բացի այն, որ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի գլխավոր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, նաև ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է: Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար փորձում են վարձահատույց լինել»,- ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին:

Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր