ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը, կդիմենք դատարան». Հունաստանի վարչապետ
17:05, 22.01.2021 | mamul.am
2493 | 0

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կանադական «Monocle» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերությունների թեմային. հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։

Նշենք, որ 2020թ․ ամռանը Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ թուրք-հունական հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել։

Միցոտակիսն այդ հարցի մասին խոսելիս, նշել է, որ ինքը միշտ բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային և միշտ նպաստել, որ այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկեն իրենց հիմնական տարաձայնությունը, այսինքն՝ ծովային գոտիների սահմանազատման հարցը։

«Սա տասնամյակների պատմություն ունեցող հարց է, բայց մենք կարող ենք լուծել այն։ Եթե չկարողանանք լուծել, ապա կդիմենք Արդարադատության միջազգային դատարան։ Դրա համար կան միջազգային դատարաններ»,- ասել է նա։ Հունաստանի վարչապետը հայտնել է, որ Արևելյան Միջերկրականը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի, այլև ԵՄ-ի համար։

Նրա խոսքով՝ Հունաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունները ազդում են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր