ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դղյակներ չեք տեսել. մեր տունը գոմի է նման». Գագիկ Ջհանգիրյան
13:05, 22.01.2021 | mamul.am
9237 | 0

«Դուք դղյակ չեք տեսել, այնտեղ դղյակային որևէ բան չկա, էն ժամանակ այնտեղ աղբանոց էր, երբ քաղաքապետարանն այդ տունն ինձ հատկացրեց, այն աղբանոցի էր նման, էդ հիմա է աչք ծակում: Մեր հարևանությամբ այնպիսի՜ տներ կան, որ մեր տունը գոմի է նման: Նախ՝ այդ տունը Մոնումենտում էլ չի»,- պարզաբանելով իր տունը ձեռք բերելու ուղիներն ու պայմանները, ասաց «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը: Նա անդրադարձավ նաև Դավթաշենում գտնվող իր բնակարանի նախապատմությանը:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում ընթանում է ԲԴԽ անդամների ընտրության հարցով արտահերթ նիստը:

Նշենք, որ արտահերթ նիստին ներկա չեն ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները:

ԱԺ նիստ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր