ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Էս ամբիոնից հայտարարեմ՝ ԲԴԽ նախագահ եմ, թուրը առնեմ, գնա՞մ». Գագիկ Ջհանգիրյան
13:50, 22.01.2021 | mamul.am
3917 | 0

«Իմ բոլոր լիազորությունները հավասար են մնացած բոլոր ԲԴԽ անդամների լիազորություններին: Էդ լիազորությունների մեջ կա՞ գրված, որ ես ճնշում պիտի գործադրեմ՝ չկա»,- ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարներն ասում են, որ «Իմ քայլը» գործուղում է Ձեզ ԲԴԽ, որպեսզի ճնշում գործադրեք դատավորների վրա, ասաց Ջհանգիրյանը: «Օրինակ, ասում են, որ գնում եմ ԲԴԽ նախագահի պաշտոնին... Ժողովո՛ւրդ ջան, նախագահը պաշտոնավարում է, էդ՝ մեկ: Էդ պաշտոնավարման համար, ինչքան գիտեմ, 1 տարի և ավելի ժամանակ ունի: Այսինքն՝ ես ո՞նց եմ գնում: Էս ամբիոնից ես հայտարարեմ, որ նախագահ եմ, թուրը առնեմ գնա՞մ: Էս խոսակցություններն ու հարցադրումները, ինձ թվում է, կասկածելի աղբյուրներից բաց թողնված տեղեկատվություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Իհարկե, եթե հերթը գա հասնի, առաջարկեն՝ շոյված կզգամ, կհամաձայնեմ, չեմ հրաժարվի... Ես չեմ գնում նախագահի պաշտոնը գրավեմ»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր