ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Սրբազանի ազատվելու լուրը». Արայիկ Հարությունյան
14:35, 22.01.2021 | mamul.am
2758 | 0

ԱՀ ախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը:

Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը:

Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:

Սրբազա՛ն Հայր, թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արևշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ:

Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր