ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Շատ դատավորներ չգիտեն սկեսուրն ով ա, սկեսրայրն ով ա, բայց հարաբերությունների վեճ են լուծում». Գ. Ջհանգիրյան
14:45, 22.01.2021 | mamul.am
2212 | 0

«Մինչև անձը դատավոր դառնա, իմ կարծիքով, նա պետք է անցած լինի հիերարխիայի միջով: Ես հիմա տեսնում եմ երիտասարդ շատ դատավորներ, որոնք լուծում են ամուսնալուծության հարցեր: Իրենք ամուսնացած չեն, բայց լուծում են ամուսնալուծության, ընտանիքի բաժանման, երեխաների խնամքի և այլնի հարցեր: Ոչ գիտեն՝ սկեսուրն ով ա, ոչ գիտեն՝ սկեսրայրն ով ա, ոչ՝ աները, զոնքաչը, բայց էդ հարաբերությունների վեճ են լուծում»,- խոսելով դատական համակարգի բացթողումների, կրթության կարևորության և մրցունակ դատավորներ ունենալու մասին, ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:

«Առաջին ատյանի դատարաններում, նույն դատավորը կարող է քննել և՛ խուլիգանության առաջին մասով նախատեսված հանցանք, որը տուգանք էլ է նախատեսում, և՛ կարող է ցմահ ազատազրկման դատապարտվող հանցագործության վերաբերյալ գործ քննել: Եվ այդ մեղքի և մեղավորության լուծումը նրա ուսերին դրված է միայնակ: Օրինակ, շատ երկներում դա լուծում է ժյուրին, երդվյալ ատենակալները, մեր երկրում այդ ինստիտուտը, տեսանք, որ չի կարող աշխատել»,- ասաց ԲԴԽ անդամի թեկնածուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր