ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Տեղեկություն կա, որ Գրին քարտ ունեք և ամեն պահի կարող եք մեկնել երկրից». լրագրողը՝ Դավիթ Խաչատուրյանին
16:15, 22.01.2021 | mamul.am
3829 | 0

Տեղեկություն կա, որ Գրին քարտ ունեք և ամեն պահի կարող եք մեկնել երկրից, լրագրողների այս հարցին ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց. «Էդ Գրին քարտը գիտեք չէ՞ երկու փուլով է՝ մեկը, որ ստանում ես... Դա մեկ տարի առաջ էր, այս պահին ընտանիքով մեկնելու հանրավորություն չունենք»:

Հարցին՝ արդյոք այն փաստը, որ Դուք Սասուն Խաչատրյանի եղբայրն եք, դեր խաղացե՞լ է, որ «Իմ քայլը» Ձեզ առաջադրի ԲԴԽ անդամի թեկնածու, Դ. Խաչատուրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև էլի ԲԴԽ առաջադրումներ եղել են, երկու տարի առաջ՝ հրաժարականներից հետո էլի նոր կազմ ձևավորվեց, եթե դա պետք է դեր խաղար, այն ժամանակ էլ կարող էր դեր խաղալ»:

«Տեղեկություն կա, որ Գրին քարտ ունեք և ամեն պահի կարող եք մեկնել երկրից». լրագրողը՝ Դավիթ Խաչատուրյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր