ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Այդպես էլ չազատվեց առաքիչի մտածելաոճից». Վահե Դավթյան
17:10, 22.01.2021 | mamul.am
3789 | 0

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քերոբյանի ինքնագովազդը տեսնելով՝ հասկացա, թե ինչու է բիզնեսը ձախողել։ Կաննի գովազդի փառատոնին տեսնես փորձե՞լ է մասնակցել։ Հաստատ արմավենու ճյուղ կստանա՝ որպես տարվա քոփիրայթեր։
Իսկ եթե լուրջ, մարդն այդպես էլ չազատվեց առաքիչի մտածելաոճից։ Չհասկացավ, որ երկրի տնտեսությունը, այն էլ այսօրվա ճգնաժամային պայմաններում, առաքման ծառայություն չէ, որ շուրջօրյա աշխատանքով հաճախորդներ ներգրավի։
Փոխանցեք պարոնին, որ պետք է աշխատել ոչ թե 24 ժամ, այլ ուղեղով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր