Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.20, EUR 625.49, RUB 6.89, GBP 719.54
+15 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
19:30, 22.01.2021

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ Հայտնում է Ermenihaber-ը:

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։ Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր