Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.96, EUR 640.20, RUB 7.08, GBP 736.03
0 °C, -2 °C ... +6 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գործարկվել է սոցիալական շտապ օգնության արագ արձագանքման հարթակ»․ Մանե Թանդիլյան
21:15, 22.01.2021

Արցախի սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախյան պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում մեր հայրենակիցները ցուցաբերել և ցուցաբերում են բացառիկ կամեցողություն և նվիրվածություն՝ աջակցելու պատերազմի արդյունքում ծանր կացության մեջ հայտնված արցախցի մեր հայրենակիցներին։
Յուրաքանչյուր աջակցություն ունի մեծ սրտացավություն, և շատ կարևոր է համոզված լինել, որ այն գտնում է իր իրական հասցեատիրոջը։
Աջակցության ձեր առաջարկների բազմազանությունը և ծավալը անհրաժեշտություն է առաջացրել դրանց համակարգման և այդ միջոցով հասցեականության բարձրացման, որի համար ստեղծված է այս հարթակը։
Շուտով կգործարկենք նաև կարիքի արձանագրման օնլայն հարթակը, որը հնարավորություն կտա աջակցել ցանկացողներին ուղիղ աջակցություն իրականացնել՝ էլ ավելի արդյունավետ ու թափանցիկ դարձնելով գործընթացը։
Օնլայն հարթակի միջոցով առաջարկում ենք արձանագրել աջակցության ձեր առաջարկը նշված կատեգորիաներով, որոնց կարիքը ամենից շատն է արձանագրվել մեր հայրենակիցների շրջանում։
Մեր աշխատակիցները, տիրապետելով աջակցության ձեր առաջարկների շտեմարանին և գնահատելով կարիքի հայտերը, կիրականացնեն գործընթացը՝ ցանկության դեպքում աջակցողի մասնակցությամբ։
Աջակցողը կտեղեկանա, թե ում և ինչպիսի կարիքի է աջակցում։
Սիրելի հայրենակիցներ, մեր պարտքն ենք համարել ապահովել հնարավորություն, որով երաշխավորված կլինի հասցեական աջակցությունը։
Բարին ընդ ձե՛զ։
ՀԳ․ Նախքան լրացնելը, խորհուրդ ենք տալիս դիտել տեսանյութը, որը ներկայացնում է, թե ինչպես լրացնել հայտը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր