ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
23:10, 22.01.2021 | mamul.am
4999 | 0

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ։
Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։
Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.
Աշոցքում՝ -29.1°C
Ապարան լճային՝ -25.2°C
Ճամբարակում՝ -23.6°C
Սիսիանում՝ -23.3°C
Գավառում՝ -23.0°C
Հրազդանում՝ -22.5°C
Գյումրիում՝ -21.4°C
Ծաղկահովտում և Տաշիրում՝ -21.0°C
Ամասիայում և Ջերմուկում՝ -20.4°C:
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր