ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Կարմիր Շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել». Պերեպելկին
22:55, 22.01.2021 | mamul.am
19380 | 0

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Պերեպելկինը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցվել։

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնություն են ցուցաբերել ադրբեջանական կողմից բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր Շուկայից ընթացել են դեպի Շուշի և ճանապարհների սառած լինելու պատճառով վթարի ենթարկվել։ Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։

«Կարմիր Շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել». Պերեպելկին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր