Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+6 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«ՊՆ-ում լրիվ անտարբեր վիճակ ա, մի տեղից մյուս տեղն են ուղարկում». պատերազմի մասնակից
15:25, 23.01.2021

Պատերազմի մասնակից Սարո Այվազյանը դիմել է MAMUL.am-ի խմբագրություն՝ նշելով, որ ՊՆ-ը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում իրենց:

Տղամարդն ու երկու որդիները մարտական գործողություններ են իրականացրել Հադրութի առաջնագծում, որտեղ էլ վիրավորվել և տարբեր վնասվածքներ են ստացել: Ընտանիքի հայրը վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երևան, սակայն մինչ օրս, իր խոսքով, պետական ոչ մի աջակցություն չի ստացել:

«Սեպտեմբերի 29-ին գնացել ենք ռազմաճակատ, հոկտեմբերի 29-ին շատ ծանր վիրավորվել եմ: Սնարյադի հարվածից փորս տրաքել ա, ձեռքս՝ կոտրվել, իսկ ուսերիս մեջ բեկորներ էին: Ստեփանակերտում վիրահատել են, ուղարկել Երևան: Այստեղ 15 օր բուժում ստանալուց հետո դուրս եմ գրվել ու մինչև էսօր ինչ թղթի հետևից ասես՝ ուղարկում են. պետք է կարգ ձևակերպվի, հետվիրահատական առաջնահերթ բուժումներիս համար եմ նաև դիմել»:

Սարո Այվազյանը հայտնեց, որ որդիներից մեկը ոտքերից է վիրավորվել, մյուսն էլ կանտուզիա է ստացել:

«Բուժումներիս համար դիմել եմ ՊՆ, սոցապ նախարարություն, հետո ինձ ուղարկել են զինվորական հոսպիտալ, էնտեղից գնացել եմ Հանրապետական հիվանդանոց, հետո հետ եմ գնացել ՊՆ, էստեղից էլ ուղարկել են Կանազ... Կանազում ասել են, որ էդ հարցով էլ չեն զբաղվում պիտի գնամ պոլիկլինիկա... Հիմա հաց ուտելուց, ջուր խմելուց փորս ուռում ա, պրիստուպներ ա տալիս... Աջ ու ձախ կողմս հոսպիտալում ստուգեցին, ասեցին, որ վիրահատության հետևանքով աղիքի գրիժա ա առաջացել, դրանից բացի ունեմ նաև աճուկների գրիժա... »:

Տղամարդը նշեց, որ ընտանիքը միայն անհատների կողմից է սննդի ու վառելիքի որոշ աջակցություն ստացել:

«Տանը նստած՝ հազիվ մեր գոյությունն ենք կարում պահենք: Անձամբ գնացել եմ ՊՆ: Լրիվ անտարբեր վիճակ ա, մի տեղից մյուս տեղն են ուղարկում... Յոթ շունչ ենք տան մեջ, վարձով ենք ապրում...»,- հավելեց նա՝ նշելով, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորական ջոկատի հրամանատար է եղել, մասնակցել է նաև Ապրիյան պատերազմին:

«ՊՆ-ում լրիվ անտարբեր վիճակ ա». պատերազմի մասնակից
«ՊՆ-ում լրիվ անտարբեր վիճակ ա». պատերազմի մասնակից
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր