Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն։ Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Երեկ որոնողական աշխատանքներն իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։ |