Ռուսաստանի քաղաքներում ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի և այլ քաղբանտարկյալների: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Բողոքի ակցիաներ են անցկացվել Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում, Խաբարովկսում, Յակուտսկում: Համացանցում տեսանյութեր են տարածվել ոստիկանների գործողությունների, տասնյակ ցուցարարների բերման ենթարկելու մասին: Մոսկվայի «Խիմկի» դատարանը որոշում էր կայացրել Ալեքսեյ Նավալնիին կալանքի տակ թողնել մինչև փետրվարի 15-ը:
|