ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ռուսաստանում ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն Նավալնիի
13:20, 23.01.2021 | mamul.am
5164 | 1

Ռուսաստանի քաղաքներում ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի և այլ քաղբանտարկյալների: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն: Բողոքի ակցիաներ են անցկացվել Վլադիվոստոկում, Յուժնո-Սախալինսկում, Խաբարովկսում, Յակուտսկում: Համացանցում տեսանյութեր են տարածվել ոստիկանների գործողությունների, տասնյակ ցուցարարների բերման ենթարկելու մասին:

Մոսկվայի «Խիմկի» դատարանը որոշում էր կայացրել Ալեքսեյ Նավալնիին կալանքի տակ թողնել մինչև փետրվարի 15-ը:

Ռուսաստանում ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն Նավալնիի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր